Գլխավոր էջ Գլխավոր Ահազանգ՝ զինվորականներին պարտադրում են պատվաստվել

Ահազանգ՝ զինվորականներին պարտադրում են պատվաստվել

571
0

Պատվաստումների հետ կապված լարվածությունը հասել է ՊՆ։ Այսօր Yerevan.Today-ի խմբագրություն են ահազանգել զինվորականներ` հայտնելով, որ իրենց զորամասում ներքին կարգով պարտադրում են պատվաստված լինելու թերթիկ ներկայացնել։

 

«Մեզ ահազանգած զինվորականները հայտնեցին, որ իրենց շրջանում մտավախություն կա, որ պատվաստումից հրաժարվելու դեպքում լարվածություն կարող է առաջանալ զինվորականների և նրանց հրամանատարական կազմի միջև։ Ասել են, թե հրաժարվելու դեպքում զորամասում խնդիրներ կունենան։

 

Պաշտպանության նախարարությունը, սակայն, նշում է, որ նման բան չկա և մեզ հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Նման ցուցում չկա, կա այն ցուցումը, որը կա մյուս բոլոր պետական գերատեսչություններում։ Աշխատակիցներին ասվել է՝ կա՛մ պետք է աշխատանքի ներկայանալ թեստի արդյունքներով, կա՛մ պատվատված լինելու մասին թղթով»,- հերքեցին ՊՆ-ից։

 

Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարի որոշման՝ հոկտեմբերի 14-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք»,- գրել է Yerevan.Today-ը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ