Գլխավոր էջ Uncategorized Սանիտարական նո՞րմ… չէ, չկա… բացակայում է. բժիշկ

Սանիտարական նո՞րմ… չէ, չկա… բացակայում է. բժիշկ

700
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը տելեգրամի իր ալիքում գրել է.

Հակահամաճարակաբանական նորմերի մասին մի պատմություն պատմեմ:

 

Այսօր Երևան-Վանաձոր մայրուղու վրա տեղակայված մի շատ հայտնի սննդի կետի մոտ կանգնեցի, որպեսզի գնումներ կատարեմ: Մուտքի մոտ մի պապի ինձանից պահանջեց հագնել դիմակ, որպեսզի թույլ տա մտնեմ:

 

Բնականաբար դիմակը դրեցի, մտա ներս… Մոտեցա հացամթերքի հատվածին:

 

Դնենք մի կողմ, որ կարկանդակ, պոնչիկ, հաց, գաթա և այլ բաներ վաճառվում են առանց որևէ ծածկի (ինչը արդեն սանիտարական նորմերի խախտում է), բայց այն փաստը, որ այդ մթերքին բոլորը ձեռքով դիպչում են՝ դա անթույլատրելի է: Դա էլ հեչ… Մարդիկ գումար են փոխանցում և մանրադրամ վերցնում հենց այդ՝ առանց ծածկ հացամթերքի վրայով և հենց աչքերիս դիմացը մանրադրամը (կոպեկները) լցվեց հացամթերքի վրա… Դե վաճառողն էլ կարկանդակների միջից կոպեկները հերթով հավաքեց և տվեց տիրոջը:

 

Սանիտարական նո՞րմ… չէ, չկա… բացակայում է… բայց փոխարենը ապագա կա՛…

 

Նման «պայքարով» կորոնավիրուսի դեմը չի առնվի, նույնիսկ 25 անգամ պատվաստվելու պայմաններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ