Գլխավոր էջ Գլխավոր Կրոնի հիվանդություն․արդյո՞ք հնարավոր է այն բուժել․մանրամասնում է բժիշկը

Կրոնի հիվանդություն․արդյո՞ք հնարավոր է այն բուժել․մանրամասնում է բժիշկը

6269
0

Աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունը ոչ հաճախ հանդիպող բայց բարդ և տհաճ զգացողություններով ու բուժման տարբեր  փուլերով ուղեկցվող հիվանդություն է։ Այն կարող է ախտահարել աղեստամոքսային տրակտի ցանկացած հատված՝ բերանի խոռոչից մինչև հետանցք։ Հիվանդությունը անվանվել է գաստրոէնտերոլոգ Բյուրիլ Բերնարդ Կրոնի պատվին, ով 1932 թվականին Նյու-Յորքի Մաունթ Սայնա հոսպիտալում իր երկու կոլեգաների հետ համատեղ նկարագրել է բարակ աղու և զստաղու վերջնահատվածի բորբոքմամբ մի շարք հիվանդների։ Կրոնի հիվանդությունը պատմականորեն ավելի տարածված է զարգացած երկրներում, բայց հիվանդության տեմպերը մեր օրերում զարգացում են ապրում նաև մնացյալ երկրներում։

Կրոնի հիվանդության առաջացման պատճառները հասկանալու, ախտանիշները տարբերելու և բուժման մեթոդներին ծանոթանալու համար MedMedia-ն խոսել է գաստրոէնտերոլոգ Լիոնի Աթաջյանի հետ։

-Ի՞նչ պետք է իմանալ կրոնի հիվանդության մասին։

Կրոնի հիվանդությունը քրոնիկ ոչ սպեցիֆիկ բորբոքային ռեցիդիվող հիվանդություն է, որը պատկանում է աուտոիմուն պաթոլոգիաների շարքին։ Այն հիմնականում արտահայտվում է բարակ աղիների և հաստ աղիքի ախտահարումով։ Հայաստանում տարածվածությունը Եվրոպական երկրների համեմատ ավելի քիչ է։ Այն զարգանում է հիմնականում երիտասարդ տարիքում և ավելի հաճախ տղամարդկանց շրջանում։ Կրոնի հիվանդությունը  աուտոիմուն հիմք ունի և այդ իսկ պատճառով համարվում է գենետիկ դեֆեկտ։ Այսինքն հիվանդության հիմքում մեծամասամբ ընկած է  ժառանգական նախատրամադրվածությունը։

Ո՞ր նշաններն են հուշում հնարավոր հիվանդության մասին։

Հիվանդության ընթացքը հիմնականում արտահայտվում է ուժգին ցավերով, հիվանդը կարող է ընդհանուր  թուլություն զգալ, ունենալ քաշի կորուստ, դիմադրողականության անկում, ինչպես նաև՝ ջերմության բարձրացում։ Պետք է նշել, որ այս հիվանդության կրողներն են հիմնականում սթրեսսային վիճակում գտնվող մարդիկ։ Այսինքն լարվածության, անհանգստության գործոնը նույնպես նպաստում է հիվանդության զարգացմանը։

Ո՞րոնք են հիվանդության առաջացման պատճառները և ի՞նչ կանխարգելիչ միջոցներ են կիրառվում։

Ինչպես արդեն նշեցի, քանի որ հիվանդությունն ունի աուտոիմուն հիմք, որը գենետիկ կոդավորված է, հիմնականում սթրեսսը կարող է հիվանդության  առիթ դառնալ։ Ուժեղ սթրեսսային վիճակում գտնվող հիվանդի մոտ կարող է իմունիտետի կտրուկ անկում գրանցվել, որի հիման վրա էլ  հիվանդությունը  գլուխ կբարձրանա։

Կրոնի հիվանդությունն ունի նաև իր հուշումները։ Օրինակ, հաճախ է պատահում, երբ փոքր տարիքում երեխայի վրա ապենդիցիտի վիրահատություն է կատարվում․ դա կարող է լինել կրոնի հիվանդության առաջացման առաջին նշանը։ Մենք կարող ենք կանխարգելել սրացումը բայց հիվանդությունը, որն ունի ժառանգական նախատրամադրվածություն  առաջացումը ցավոք կանխարգելել հնարավոր չէ։ Կանխարգելիչ միջոցառումների մեջ պետք է ընգրկել ճիշտ սննսակարգը, ծանչ ինֆեկցիոն հիվանդություններից զերծ մնալու ռիսկերի նվազեցումը։

— Ինչպե՞ս է իրականացվում հիվանդության բուժումը։

Հիվանդությունն ունի իր հիմնական թերապիան և սխեմատիկ բուժումը։

Հիմնական բուժումն իրականացվում է սուլֆալազին պատրաստուկների միջոցով։ Նշանակվում են նաև հորմոններ, որոնք կիրառելի են հատկապես հիվանդության ծանր ընթացքի ժամանակ։ Կրոնի դեպքում ցուցված է իմունադեպրեսիվ թերապիան, որի միոցով արհեստականորեն ընկճում ենք իմունիտետը։

Քանի որ տեղային շատ ուժեղ իմունային կոնֆլիկտ է զարգանում հենց աղիքի մեջ, կարևորվում է նաև  հատուկ սննդակարգը։ Չի թուլատրվում օգտագործել կաթնամթերք, բայց դրան  փոխարինելու է գալիս սպիտակուցներով հարուստ սնունդը։ Լավագույն դեպքում հիվանդը կարող է տարիներով սրացում չունենալ։ Քանի, որ Կրոնի հիվանդության վերջնական բուժում գոյություն չունի, բուժման նպատակներն են  նպաստել ռեմիսիաների առաջացմանը, երկարաձգել ռեմիսիայի շրջանը, նվազագույնի հասցնել բուժման կողմնակի էֆեկտները և բարելլավել կյանքի որակը:

Գալուստյան Աննա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ