Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի Հայաստան․ Օդանավակայանում հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում

Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի Հայաստան․ Օդանավակայանում հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում

3621
0

Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:  Այս  մասին տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում։  Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղեւորները զննում են անցնելու: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ