Գլխավոր էջ Նորություններ «Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը հուսով եմ կհաղթահարի»․...

«Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը հուսով եմ կհաղթահարի»․ Թորոսյան

2768
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր առավոտյան այցելեցի Նորք-Մարաշ ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին և կատարված միջամտության մանրամասներին։

Վիրահատող բժիշկները ներկայացրեցին այս իրապես ունիկալ և բարդ վիրահատության ընթացքը և այլ մասնագիտական մանրամասներ։ Ուրախ եմ, որ մեր երկրում նման բարդ վիրահատություն է կատարվել։

Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը հուսով եմ կհաղթահարի։ Առողջություն եմ ցանկանում նրան և կրկին անգամ շնորհակալություն բոլորին այս ամենը կյանքի կոչելու համար»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ