Գլխավոր էջ Նորություններ Արմեն Չարչյանը սեփական միջոցներով է ապահովում ինսուլինի իրեն անհրաժեշտ քանակը. պաշտպան

Արմեն Չարչյանը սեփական միջոցներով է ապահովում ինսուլինի իրեն անհրաժեշտ քանակը. պաշտպան

828
0

Պարոն Չարչյանի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Նա շարունակում է ստանալ 100-ից ավել միավոր ինսուլին, և ամենազավեշտը կայանում է նրանում, որ քրեակատարողական հիմնարկը, չունենալով այդ համապատասխան ռեսուրսը իրեն այդ քանակի ինսուլինը ապահովելու, նա իր սեփական միջոցներով է փորձում իր, այսպես ասած, բժշկական ռեսուրսը սպասարկել։ Այն դրսից պարոն Չարչյանին տրամադրում են մերձավոր ազգականները»,- ասաց պաշտպանը։

Նա շեշտում է, որ ամբողջ խնդիրը հենց դրանում է կայանում, որ պաշտպանական կողմը պնդում է՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակը այնքան ծայրահեղ է, որ անգամ քրեակատարողական հիմնարկում պատշաճ բժշկական օգնությունը չեն կարողանում տրամադրե«Դա է եղել պատճառը, որ նա միշտ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և արդեն պատշաճ բժշկական օգնությունը նրան տրամադրվել է։ Բայց պատկերացնենք մի պահ՝ պարոն Չարչյանը չի կարողանան սեփական միջոցներով իրեն այդ օգնությունը տրամադրել։ Հետո՞։ Դա է խնդիրը»,- նշում է պաշտպանը։

Հարցին՝ ինչու հիմա նույնպես Չարչյանին չեն տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Պարոն Չարչյանը չի ցանկանում, այնպես չէ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Նա հոգնել է այս հիվանդանոցից այն հիվանդանոց տեղափոխվելուց, և մնացել է քրեակատարողական հիմնարկում, տեսնենք, թե հետագա զարգացումներն ինչպես կլինի։ Այնպես չի դրա անհրաժեշտությունը չկա։ Այնքանով կա, որ այդ ինսուլինի քանակը ՔԿՀ-ում նա հնարավորություն չունի ստանալու»։

 

Վերջին նիստում դատարանը դատաբժշկական փորձաքննություն էր նշանակել։ Փորձաքննության կատարումը հանձնարարված է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյակ է, թե ինչ փուլում են աշխատանքները։ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպանական կողմին հայտնի չէ։

«Գիտենք, որ որոշումը ուղարկվել է համապատասխան փորձագիտական կենտրոն, սակայն այդտեղից որևէ լուր չունենք։ Դա կիմանանք այն բանից հետո, երբ դատարանը մեզ դրա մասին կտեղեկացնի»,- ասաց ԱլեքսանյՀիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։

Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։

Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։

 

Չարչյանն այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա մոտ օգոստոսի 24-ին արձանագրվել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Դրանից բացի, Չարչյանը տառապում է շաքարային դիաբետով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ