Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են COVID-19-ից հետո խնդիրների առաջացման պատճառները

Որո՞նք են COVID-19-ից հետո խնդիրների առաջացման պատճառները

423
0

COVID-19-ից ապաքինվելուց հետո շատ հիվանդներ ախտանիշների լայն սպեկտրի են բախվում, որոնք կարող են երկար պահպանվել: Ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները, դրա պատճառն այն է, որ վիրուսը խախտում է ACE2 ընկալիչի նորմալ գործառույթը, որը ներգրավված է օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ բազմաթիվ սպիտակուցային կապերում: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են PeerJ — Life & Environment ամսագրում:

 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այսպես կոչված երկարաժամկետ հետքովիդային սինդրոմի ախտանիշները պահպանվում են մի քանի շաբաթ, երբեմն` ամիսներ: Դրանց թվում են արյան անբավարար մակարդում, սրտի անբավարարությունը, երիկամների վնասումը, շփոթությունը, հիշողության կորուստը կամ դժվարությամբ կենտրոնանալը, աղեստամոքսային տրակտի խնդիրներ եւ նույնիսկ անպտղությունը տղամարդկանց մոտ:

 

Չնայած SARS-CoV2-ն ինքնին դեռ բավարար լավ ուսումնասիրված չէ, այդ անսովոր բարդությունների առաջացման մեխանիզմները, որոնք անմիջականորեն կապված չեն վիրուսի հետ, մինչ այժմ անհասկանալի էին մնում: Ռոչեսթերի համալսարանի գիտնականներն ենթադրել են, որ COVID-19-ից հետո բազմաթիվ օրգանների խաթարման պատճառը սպիտակուցային կապերի խափանումն է:

 

Հետազոտողները կապ են գտել ACE2-ի եւ կոագուլյացիայի ճանապարհին ներգրավված հիմնական սպիտակուցների միջեւ: Այդ կապը կարող է լինել ծանր COVID-19-ի նշաններից մեկի` արյան մակարդման խանգարումների հիմքում: Ցիտոկինների ազդանշանների փոխանցման մեջ ներգրավված որոշ սպիտակուցներ, կարծես, նույնպես զարգանում են ACE2-ի հետ միասին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ