Գլխավոր էջ Medmedia TV Վախեր, տագնապներ, դեպրեսիաներ․ Ի՞նչ է հաջորդում Քովիդին

Վախեր, տագնապներ, դեպրեսիաներ․ Ի՞նչ է հաջորդում Քովիդին

4187
0

Բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանի հետ զրուցել ենք Դելտա շտամից, մեր երկրում պատվաստումային գործընթացից, ինչպես նաև լոնգ Քովիդ կոչվող երևույթից։

«Դելտա շտամը երեք անգամ ավելի վարակելի է, մահացությունը երկու անգամ ավելի բարձր է, կլինիկական ախտանշանները բավականին տարբերվում են, ավելի շատ ախտահարվում է սամոքսաղիքային տրակտը, լյարդային ախտահարումներն են շատ, անտանելի գլխացավեր, որոնք չեն կառավարվում, ծանր դեպքերը ավելի շատ են»,-նշեց Մանուկյանը։

Ըստ բժշկի՝ ապաքինված մարդկանց մոտ նկատվում է ինքնազգացողության վատացում, քանի որ մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց բնականոն կյանքին, աշխատանքին, ունենում են մշտական չոր հազ, ջերմություն, կենտրոնացման խանգարում, չեն կարողանում մտավոր աշխատանք կատարել, ունենում են հիշողության խանգարում, շատ արագ հոգնում են, ունենում են անքնություն, քնի խանգարումներ, վախեր, տագնապներ, դեպրեսիաներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրագրող՝ Լուսինե Մարդոյան

Օպերատոր՝ Գրիգոր Անդրիասյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ