Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պորտուգալիայի նախագահը կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվել է

Պորտուգալիայի նախագահը կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվել է

582
0

Պորտուգալիայի 71-ամյա նախագահ Մարսելո Ռեբելո դե Սուսան, ձեռնարկելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցներ, ինքնամեկուսացել է և կշարունակի աշխատել տանից։ Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակը:

Նշվում է, որ նախագահը վերջերս հյուրընկալել էր մի խումբ ուսանողների: Այդ ուսանողներն այն դպրոցից էին, որն այնուհետ  փակվել է այն բանից հետո, երբ COVID-19- ով սովորող աշակերտ է հայտնաբերել:

Գրասենյակը հայտնել է, որ նախագահը որևէ ախտանիշ չունի: Այն հավելել է, որ վարակված ուսանողը չի եղել այն խմբի մեջ, որն այցելել է նախագահի նստավայր:

Հիշեցնենք, որ նախօրեին նաև ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզն էր հայտարարել ինքնամեկուսացման մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ