Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 500 դեպքերից 21-ը մահվան ելքով են

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 500 դեպքերից 21-ը մահվան ելքով են

518
0

Միացյալ Նահանգներում COVID-19 կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է 512 մարդ, որից  21-ը` մահվան ելքով: Այս մասին  հաղորդում է CNN հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները:

Վարակման դեպքեր են գրանցվել երկրի 33 Նահանգներում, մի քանի տեղական իշխանություններ արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Հաղորդվում է, որ նախօրյակին երկու մարդ է մահացել Վաշինգտոնի նահանգում կորոնավիրուսային թոքաբորբի հետեւանքով, սակայն ամենից շատ վարակվածները (114 մարդ) Կալիֆորնիայում են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ