Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսից տղամարդկանց մահացության դեպքերն ավելի շատ են, քան կանանց

Կորոնավիրուսից տղամարդկանց մահացության դեպքերն ավելի շատ են, քան կանանց

586
0

Չինաստանում իրականացված գիտական հետազոտությունը պարզել է, որ կանայք եւ երեխքները ավելի քիչ են ենթակա կորոնավիրուսից մահանալու ռիսկին, քան տղամարդիկ։ Այս մասին հայտնում է BBC-ն, վկայակոչելով հիվանդությունների վերահսկման Չինական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ այդմ, 44 000 մարդու հաշվարկով, պարզվել է, որ կորոնավիրուս ունեցող տղամարդկանց շրջանում մահացությունը 2,8%  է, կանանցը` 1,7% ։ Երեխաների եւ դեռահասների դեպքում մահացությունը 0,2% է, 80 եւ ավելի տարեկան անձանց մոտ՝ 15%։

Այս արդյունքները երկու պատճառաանություն կարող են ունենալ․ կամ կանայք եւ երեխաները ավելի քիչ են վարակվում, կամ նրանց մոտ օրգանիզմն ավելի արդյունավետ է հաղթահարում վիրուսը։ Մասնագետները նկատում են, որ նույն վիճակն է նաեւ գրիպի դեպքում։

Տղամարդիկ ավելի հաճախ են մահանում գրիպից, քան կանայք։ Պատճառն այն է, որ տղամարդկանց մոտ առողջական ընդհանուր վիճակն ավելի վատ է, քան կանանց մոտ, կապված կենսակերպի, օրինակ ծխելու հետ։ Բացի այդ, կանանց եւ տղամարդկանց մոտ իմունային համակարգը տարբեր կերպ է արձագանքում բորբոքումներին եւ վարակներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ