Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսով վարակված իտալացի ֆուտբոլիստը լիարժեք ապաքինվել է

Կորոնավիրուսով վարակված իտալացի ֆուտբոլիստը լիարժեք ապաքինվել է

1272
0

Իտալական Տոսկանիայի նահանգային իշխանությունները հայտարարել են, որ օրեր առաջ կորոնավիրուսով վարակված C Սերիայի «Պիանեզե» ակումբի 23-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բուժում է անցել և լիարժեք ապաքինվել է: Ավելի վաղ նշվել էր, որ կորոնավիրուսով է վարակվել թիմի երեք ֆուտբոլիստ և մեկ աշխատակից: Սակայն բուժման մասին տեղեկատվությունը վերաբերում է առայժմ միայն նրանցից մեկին: Մյուս երկու ֆուտբոլիստների և ակումբի աշխատակցի առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին դեռ տեղեկություն չկա:

Իտալիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով այժմ առաջին տեղում է: 1 օրում այստեղ գրանցվել է մահվան 133 դեպք։   Իտալիայում նոր կորոնավիրուսով ախտահարվել է արդեն ավելի քան 7300 մարդ, որոնցից 366-ը մահացել են, 622-ը՝ բուժվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ