Գլխավոր էջ Նորություններ «Սլավմեդ» ԲԿ-ում նորածին է մահացել. պարզաբանում է ծննդատան վարիչը

«Սլավմեդ» ԲԿ-ում նորածին է մահացել. պարզաբանում է ծննդատան վարիչը

1187
0

Մարտի  8-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է:

Գայանե Մ.-ն եղել է 35 շաբաթական հղիության մեջ և ահազանգած նրա հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին:

Medmedia-ն կապ հաստատեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատան վարիչ Ռափյան Վարդանի հետ: Նա հայտնեց, որ պտղի մահացության մեջ բժշկի մեղավորությունը չկա:

«Տեղի է ունեցել ընկերքի կենտրոնական շերտազատում, որը հանկարծակի է եղել: Ծննդալուծման ժամանակ պարզվել է, որ պտուղը մահացած է: Ուստի կեսարյան հատման միջոցով հանել են պտուղը` փրկելով մոր կյանքը»,- նշեց ծննդատան վարիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ