Գլխավոր էջ Գլխավոր Նախարարը չունի իրավասություն նման հրաման տալու, դա դուրս է իր լիազորությունից. Իրավապաշտպան

Նախարարը չունի իրավասություն նման հրաման տալու, դա դուրս է իր լիազորությունից. Իրավապաշտպան

16539
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:Նա նաև հավելել էր, թե ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում:

Medmedia.am-ը կապ հաստատեց Հայոց Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար, իրավապաշտպան Արտակ Գալստյանի հետ ու փորձել պարզել, թե սույն որոշումն արդյոք չի՞ ոտնահարում ՀՀ քաղաքացիների իրավունքները։
Մեզ հետ զրույցում պարոն Գալստյանը նշեց,որ հրամանը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Ամբողջովին հակասահմանադրական հրաման է, միջազգային պայմանագրերին և ՀՀ սահմանադրությանը հակասող, ԱՆ նախարարը չունի իրավասություն նման հրաման տալու, դա դուրս է իր լիազորությունից, բացի այդ հրամանը իր մեջ խտրականություն է պարունակում, նույն պահանջը դրված չէ վարչապետի աթոռը զբաղեցնողի, դատավորների և իշխանության ներկայացուցիչների առջև »-, նշել է Գալստյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ գործատուն պետք է իմանա, որ հրամանը ապօրինի է և կճանաչվի հետագայում անվավեր, որ ինքը չպետք է ստիպի իր աշխատակիցներին պատվաստվել. «Իսկ եթե նրան տուգանեն, ապա մենք կլինենք նրա կողքին և տուգանքի որոշումը կճանաչենք դատարանով անվավեր։
Աշխատակիցը պետք է իմանա, որ իրեն աշխատանքից կարող են հեռացնել միայն երկու նկատողություն տալուց հետո, եթե այդպիսին կլինի ապա պետք է դա բողոքարկել, բացի այդ ցանկացած պահանջ, որ կներկայացնեն աշխատողին, պետք է պահանջի, որ ներկայացնեն գրավոր և հիմնավորումներով, եթե հրաժարվի գործատուն այդ պահանջը գրավոր ներկայացնելուց, ապա աշխատողը տեղում պետք է դիմում գրի, որտեղ նշվի որ ձեր կողմից բանավոր պահանջ է ներկայացվել, խնդրում եմ տվեք գրավոր և հիմնավորումներով։Դե եթե աշխատողին կհեռացնեն, ապա նրա կողքին նույնպես կանգնած ենք։ Հրամանը հակասում է սահմանադրությանը»,-նշեց մեր զրուցակիցը։

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ