Գլխավոր էջ Նորություններ Pfizer-ը հայտարարել է՝ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան...

Pfizer-ը հայտարարել է՝ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում

344
0

Pfizer-ն այսօր հայտարարել է, որ իր COVID-19 պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում, և որ շուտով ԱՄՆ-ից թույլտվություն կստանա այս տարիքային խմբի համար, ինչը կլինի առանցքային քայլ երիտասարդների պատվաստումները սկսելու համար: Այս մասին գրում է AP-ն։

 

Pfizer-ի և նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի պատրաստած պատվաստանյութն արդեն հասանելի է 12 տարեկանից բարձր անձանց համար:

 

Նշվում է, քանի որ երեխաներն այժմ վերադառնում են դպրոց և ծայրահեղ վարակիչ դելտա  տարբերակն է շրջանառվում, որն առաջացնում է մանկական վարակների հսկայական թռիչք, շատ ծնողներ սպասում են իրենց կրտսեր երեխաների պատվաստումներին:

 

Տարրական դպրոցական տարիքի երեխաների համար Pfizer-ը փորձել է շատ ավելի ցածր չափաբաժին․ սովորական ներարկվող չափաբաժնի մեկ երրորդը։ Երկրորդ դեղաչափից հետո 5-ից 11 տարեկան երեխաների մոտ առաջացել է կորոնավիրուսի դեմ պայքարող հակամարմիններ այնքան, որքան դեռահասների ու երիտասարդների։ The Associated Press-ին ասել է Pfizer-ի ավագ փոխնախագահ դոկտոր Բիլ Գրուբերը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ