Գլխավոր էջ Նորություններ Նախագահը հեռախոսով շնորհավորել է փոքրիկ Ռոմիկի ծննդյան տարեդարձը. տղայի մոտ լեյկոզ էր...

Նախագահը հեռախոսով շնորհավորել է փոքրիկ Ռոմիկի ծննդյան տարեդարձը. տղայի մոտ լեյկոզ էր ախտորոշվել (տեսանյութ)

1069
0

Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին` Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրըհյուրընկալել էր 10-ամյա Ռոմիկ Արշակյանին, ում մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում:  Երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Այսօր Ռոմիկը դարձավ 11 տարեկան: Ծննդյան օրվա առթիվ ստացած նվերներից բացի, նրա համար շատ հիշարժան կլինի նաև հեռախոսազրույցը հանրապետության նախագահի հետ

Նախագահական անակնկալ ծննդյան օրվա առթիվ

Նախագահական անակնկալ ծննդյան օրվա առթիվՓետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր 10-ամյա Ռոմիկ Արշակյանին, ում մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:Այսօր Ռոմիկը դարձավ 11 տարեկան: Ծննդյան օրվա առթիվ ստացած նվերներից բացի, նրա համար շատ հիշարժան կլինի նաև հեռախոսազրույցը Հանրապետության նախագահի հետ:

Geplaatst door ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia op Vrijdag 6 maart 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ