Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ճապոնիայի իշխանությունները մտադիր են արգելել բժշկական դիմակների վերավաճառքը

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են արգելել բժշկական դիմակների վերավաճառքը

883
0

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է արգելել պաշտպանական բժշկական դիմակների վերավաճառքը, որը հիմա երկրում նոր կորոնավիրուսի բռնկման ֆոնին առաջացած սուր դեֆիցիտի պատճառով չի բավականացնում անգամ բուժհաստատություններին: Այս մասին Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսի Կաձիյաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտադիր ենք արագ ձեռնարկել անհրաժետ միջոցներ,- ասել է նա,- որպեսզի դեֆիցիտը վերացնենք»: Նախարարի խոսքով՝ հիմա վերավաճառքի արգելքի հարցի արագացված համաձայնեցում է ընթանում այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ: Ներկայումս դեֆիցիտային դիմակները կտրուկ բարձրացված գներով ակտիվորեն առաջարկվում են համացանցային աճուրդներում:

Ազգային հանրային հեռուստատեսության տվյալներով՝ բժշկական դիմակների գնման եւ վերավաճառման լիակատար արգելքը ուժի մեջ է մտնելու մարտի կեսին: Այն վերաբերելու է համացանցային մասնագիտացված աճուրդային կայքերին եւ սմարթֆոնների համապատասխան հավելվածներին: Արգելքի խախտման համար սահմանվելու են տուգանքներ:

Ճապոնիայում դիմակների դեֆիցիտը մեծապես կապված է այն հանգամանքով, որ նախկինում 70 տոկոսով ստացվում էին Չինաստանից, սակայն հիմա այնտեղից ներմուծումը կտրուկ կրճատվել է: Միաժամանակ, հիմա Ճապոնիայում շատ ընկերություններ կտրուկ մեծացնում են դրանց արտադրությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ