Գլխավոր էջ Նորություններ Արցախում հայտնի են կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի արդյունքները

Արցախում հայտնի են կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի արդյունքները

1014
0

Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր  ՀՀ՝  հետազոտության համար:

Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող  աշխատանքների   վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ