Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Աշխատանքից ազատվելու ծանուցման օրինական լինելը կորոշի դատարանը. բժիշկ Դավիթ Գրիգորյանը պատասխանել է...

Աշխատանքից ազատվելու ծանուցման օրինական լինելը կորոշի դատարանը. բժիշկ Դավիթ Գրիգորյանը պատասխանել է նախարարի գրառմանը

1240
0

Բժիշկ Դավիթ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Ի պատասխան Առողջապահության Նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը
Անդրադառնամ կետ առ կետ իմ հասցեին հնչեցրած, սակայն իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներին:
1. 2017 թվականին վարձակալել եմ <<Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական կենտրոն>> ՓԲԸ-ում 22.5 քառակուսի մետր տարածք, որտեղ օրենքով նախատեսված բոլոր համապատասխան գրանցումներն ու վճարումներն անելուց հետո բացեցի Ա/Ձ Դավիթ Գրիգորյան իրավաբանական անունով իմ ախտորորոշիչ լաբորատորիան:
2. Տարածքը վարձակալել եմ կադաստրային արժեքի կրկնակի գնով՝ մեկ քառակուսի մետրի վարձակալության համար կադաստրային արժեքով սահմանված է եղել 400 ՀՀ դրամ, հետևաբար 22.5 քառակուսի մետրի վարձակալության արժեքը կկազմեր 9000 ՀՀ դրամ, իսկ ես տարածքի վարձակալության համար վճարել եմ ամսական 20000 ՀՀ դրամ: Տարածքը վարձակալվել է օրենքի տառին ու կետին համապատասխան և ստացել եմ կադաստրից վկայական տարածքի վարձակալության մասին: Վարձակալելուց հետո կատարել եմ տարածքի վերանորոգման աշխատանքներ իմ միջոցներով:

3. Լաբորատորիայում իրականացրել եմ որոշակի պահանջարկ ունեցող սակայն բավականին բարդ հետազոտություններ, որոնք չէին իրականացվում այրվածքային կենտրոնի լաբորատորիայում, մասնաորապես՝ Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի հետազոտություն 7 լաբորատոր ցուցանիշներով, աճի գործոններից VEGF, Վիլլեբրանդի գործոնի հետազոտություն, դ-դիմեր, հոմոցիստեին, պրոկալցիտոնին, հորմոններ, օնկոմարկերներ և այլն:

4. Անհրաժեշտության դեպքում կենտրոնում բուժվող հիվանդների համար իրականացրել եմ որոշ դժվարամատչելի հետազոտություններ անվճար հիմունքներով, մասնավորապես մեր հիվանդների համար շատ անհրաժեշտ սեպսիսի մարկեր հանդիսացող պրոկալցիտոնինի հետազոտություններ, էլեկտրոլիտների հետազոտություններ և այլն:

5. Լաբորատորիայում երբեք չեն իրականացվել այն հետազոտությունները, որոնք կատարվում էին այրվածքային կենտրոնի լաբորատորիայում, ուստի էժանագին այն քայլը, ստեղծել հասարակության մոտ պատրանք թէ իբրև հիվանդանոցի լաբորատորիայի հետազոտությունները անցկացվել են իմ լաբորատորիայում կամ հակառակը, որևիցե փաստական հիմնավորում չունեն, ամբողջությամբ սուտ են և հանդիսանում է զրպարտություն:

6. Ինչ վերաբերվում է շան արյուն հետազոտելուն նշեմ, որ տնօրենի Ժ/Պ Գևորգ Սիմոնյանի կողմից այդ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն և մերժվել հանցակազմի բացակայության հիմնավորումով:

7. Համաձայն գործող օրենսդրության, բացի անմիջական հիվանդից նմուշառում անելուց, մենք իրավունք ունենք նաև մեզ ներկայացված կենսաբանական նմուշները հետազոտել՝ այդ թվում նաև լաբորատորիա բերված փորձանոթով արյան նմուշներ:

8. Կենտրոնը ունի Գիտական կենտրոնի ստատուս, հետևաբար իրականացնում ենք որոշ հետազոտություններ նաև կենդանիների հետ կապված: Կենտրոնում կա վիվարիյում, որտեղ պահվում են լաբորատոր սպիտակ անցեղ տեսակի առնետներ, լաբորատոր ճագարներ, իսկ որոշ հետազոտությունների համար կենտրոնի վիվարյումում եղել են նաև խոզեր: Քանի որ ես կենտրոնում լինելով նաև ավագ գիտաշխատող ներգրավված եմ եղել տարբեր գիտահետազոտական ծրագրերում, հետևաբար մասնակցել եմ գիտական հետազոտությունների համար օգտագործվող կենդանիների արյան նմուշների հետազոտմանը և առնվազն անհասկանալի է, որ նախարարը տեղյակ չի իր ենթակայության տակ գտնվող հիմնարկության գիտական ստատուսի մասին:
9. Ինչ կապված է ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը, ապա այն արդեն բողոքարկվել է օրենքով սահմանված կարգով:
Իսկ աշխատանքից ազատվելու ծանուցման օրինական լինելը կորոշի դատարանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ