Գլխավոր էջ Գլխավոր Տեղի ունեցավ «Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերլուծությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

Տեղի ունեցավ «Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերլուծությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

594
0

Կրծքագեղձի և թոքի քաղցկեղները քաղցկեղի ամենատարածված տեսակներն են Հայաստանում: Այս առումով կարևոր է, որ քաղցկեղի այդ տեսակների բուժման արդյունավետ ու ժամանակակից մոտեցումների ներկայացմանը միտված մասնագիտական քննարկումները պարբերական լինեն: Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերլուծությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչները հենց խնդիր էին դրել խնդրով զբաղվող հայ կոլեգաներին ներկայացնել կրծքագեղձի ու թոքի քաղցկեղների բուժման մեջ կիրառվող նորարարություններն ու միջազգային պրակտիկայի թարմացումները:

ՀՀ առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ Ուռուցքանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի ու 8-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի կազմակերպած միջացառման հրավիրված էին բոլոր հիվանդանոցների ու պոլիկլինիկաների ուռուցքաբաները:

Մանրամասն՝ mednews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ