Գլխավոր էջ Նորություններ Պե՞տք է արդյոք վերապատվաստվել կորոնավիրուսի դեմ

Պե՞տք է արդյոք վերապատվաստվել կորոնավիրուսի դեմ

589
0

Համավարակի ներկա փուլում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հավելյալ չափաբաժիններով ապահովման անհրաժեշտություն առայժմ չկա, քանի որ առկա պատվաստանյութերի արդյունավետությունը բավականաչափ բարձր է։ Այս մասին տեղեկացնում է գիտնականների միջազգային խումբը, որն իր հետազոտությունը հրապարակել է The Lancet ամսագրում։

 

Գիտնականների խումբը, որոնց մեջ կային նաեւ ԱՀԿ փորձագետներ, ուսումնասիրել է առկա ռանդոմիզացված կլինիկական փորձարկումների եւ դիտորդական հետազոտությունների տվյալները, որոնք հրապարակվել են ինչպես գիտական ամսագրերում, այնպես էլ որպես հետազոտական վարկածներ։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը բարձրարդյունավետ են հիվանդության ծանր ընթացքը կանխելու գործում, այդ թվում եւ SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակների դեպքում։

 

Հետազոտողները պարզել են, որ պատվաստումը 95 տոկոսով կանխում է հիվանդության ծանր ընթացքը ինչպես «դելտա», այնպես էլ «ալֆա» շտամների դեպքում, 80 տոկոսով կանխում է դրա առաջացումը։ Ընդհանուր առմամբ, պատվաստման արդյունավետությունը կորոնավիրուսի ծանր ձեւերից պաշտպանվելու գործում ավելին էր, քան թեթեւի դեպքում։ Սակայն անգամ պատվաստման բարձր մակարդակ ունեցող երկրներում ռիսկի գլխավոր խումբը, ինչպես եւ վարակի գլխավոր փոխանցողները, մնում են պատվաստում չանցած մարդիկ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ