Գլխավոր էջ Գլխավոր Ակնկալում ենք, որ օրական 10 հազարից ավելի քաղաքացիների կպատվաստվեն․ Անահիտ Ավանեսյան

Ակնկալում ենք, որ օրական 10 հազարից ավելի քաղաքացիների կպատվաստվեն․ Անահիտ Ավանեսյան

1127
0

ՀՀ-ում 17 բժշկական կազմակերպություն ներգրավված է Covid 19 պացիենտների բուժման համար։ Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ֆեսբուքյան իր էջում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին։

«Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ լարվածությունը համակարգի վրա բավական մեծ է։ Երբ մեր բժշկական կենտրոնները ծանրաբեռնվում են Քովիդ պացիենտներով, այլ հիվանդություններով տառապող անձինք, երբ կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի, կարիք ունեն պլանային վիրահատությունների՝ ևս պետք է հերթ կանգնեն, սպասեն, որովհետև ընդհանուր մեր մահճակալային ֆոնդը բավական լարված վիճակում է գտնվում»,-նշել է նախարարը։

Նա նաև հայտնել է, որ սոմատիկ բաժիններում կա ծավալված 1711 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1546-ը։

«Վերակենդանացման մահճակալների թիվը 318 է, որից 279-ը՝ զբաղված։ Այս պահին մենք ունենք ծանր վիճակում գտնվող 692 հիվանդ, ծայրահեղ ծանր գտնվող 142 պացիենտ, արհեստական շնչառության ապարատներին միացված են 60 քաղաքացի»,-տեղեկացրել է Ավանեսյանը։

Նա անդրադարձել է նաև պատվաստման գործընթացին՝ մասնավորապես նշելով, որ ակնկալում են օրական 10 հազարից ավելի քաղաքացիների պատվաստում, որպեսզի կարողանան հանրային իմունիտետի շերտը կարճ ժամանակահատվածի ընթացքում ձևավորել։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պետք է պատվաստվելուց առաջ անցնել հետազոտություններ նա նշել է․«Դրա անհրաժեշտությունը չկա՝ կա կոնկրետ ցուցում, թե ինչ պետք է արվի մինչև պատվաստումը, իհարկե մեր բժիշկները հետևում են այդ ցուցումներին և իրականացնում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ չափում են ջերմությունը, զարկերակային ճնշումը և առաջնորդվում են կոնկրետ ուղեցույցերով»։

Ավանեսյանը նաև նշեց, որ Քովիդի դեմ պատվաստումների հակացուցումները լինում են ժամանակավոր և բացարձակ.«Բացարձակ հակացուցում է համարվում առաջին պատվաստումից հետո՝ օրինակ սուր ալերգիկ ռեակցիան։ Իսկ ժամանակավոր հակացուցումները են՝ ջերմության առկայությունը, բարձր զարկերակային ճնշումը, քրոնիկ հիվանդությունների սրման փուլերը, սական այդ փուլերից հետո և ժամանակավոր հակացուցումներից հետո քաղաքացիները պետք է անպայման պատվաստվեն, որովհետև հենց այս խոցելի խմբերն են, որ առաջին հերթին պետք է պատվաստվեն, որովհետև ռիսկային են։ Հիվանդությունը այս խմբերի համար շատ ավելի ծանր ընթացք է ունենում և ցավոք սրտի, մահվան ելքերն են ավելի հավանական»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ