Գլխավոր էջ Վնասի նվազեցում Կորոնավիրուսից գրանցված մյուս մահերը նախարարին հոգեմաշ չե՞ն արել

Կորոնավիրուսից գրանցված մյուս մահերը նախարարին հոգեմաշ չե՞ն արել

3911
0

Սեպտեմբերի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910-ն առողջացած , 5056-ը՝ մահվան ելքով։ Այսպիսով, երեկ հաստատվել է հիվանդության 756, մահվան՝ 22 դեպք։

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն օրեր առաջ հայտնեց,  որ ֆեյսբուքյան իր գրառման տակ քաղաքացիները կարող են հայատառ և կոռեկտ հարցեր ուղղել իրեն, որոնց կտա պատասխաններ։ Ըստ նրա՝ նպատակն է պատվաստումների հանրային իրազեկման արշավը շարունակել։ Վերջին օրերի առանձնացված հարցերին նախարարը նախքան պատասխանելն անդրադարձավ նախորդ օրվա դեպքին։ Գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված հղիի մահվան դեպք։ Նախարարի գրառման մեջ ասվում է՝ «Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը՝ ուղղակի հոգեմաշ է անում․․․ Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին» ։

Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել՝ հաստատվել է կորոնավիրուսից մահացած ընդհանուր 5056 դեպք։ Այդ մարդկանց մեջ կարող է լինել ինչ-որ մեկի ծնողը, քույրը, պապիկը, հարազատ մարդը․․․ Ոչ մեկի մահը հոգեմաշ չի՞ արել նախարարին։ Մյուսների մահը նորմալ և սովորական երևու՞յթ պետք է ընդունել։ Անշուշտ, ցավալի է, որ հղի կինը մահացել է, միանշանակ՝ ողբերգական է։ Բայց ինչու՞ է նախարարն առանձին անդրադառնում միայն այս դեպքին։ Ինչու՞ է միայն այս դեպքից հետո նախարարը «ծանր սրտով» լինում։ Մյուսների դեպքը ծանր չէ՞, մյուս մահերը այդպես էլ պետք է լինեի՞ն։

Այս ամենը այնքան էլ ճիշտ չի կարող ընկալվել, նամանավանդ այն մարդկանց մոտ, որոնք հարազատ են կորցրել հենց այս վարակի պատճառով, բայց որևէ մեկը, այս դեպքում նախարարն անդրադարձե՞լ է այդ դեպքերին։ Իհարկե՝ ոչ։ Եվ այս պարագայում, նախարարի վարքագիծը որքանո՞վ է արդարացի մյուս մարդկանց նկատմամբ։ Կարծես, այնքան էլ արդարացի չի կարող լինել, քանզի կորուստը բոլոր դեպքերում ցավալի է, և նրանց համար նման թեմայի հանդեպ կողմնակալությունը դժվար է ընկալել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ