Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ Է դիտվում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ Է դիտվում

923
0

Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 185-ով եւ հասել 534-ի: Այդ մասին Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը (RKI) մարտի 6-ին հայտնել Է իր ամենօրյա ամփոփագրում:

Սա ԳԴՀ-ում վարակվածների թվի օրական ամենախոշոր ավելացումն Է կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր: Ամենաշատ դեպքերը՝ 281, գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա արեւմտյան դաշնային երկրամասում: Բադեն-Վյուրտեմբերգում կա 91 հիվանդ, Բավարիայում՝ 79: Վարակման դեպքեր են գրանցվել 16 երկրամասերից 15-ում:

Ինչպես հայտարարել են RKI-ում, վարակման ռիսկը մնում Է չափավոր: Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանն ավելի վաղ ասել Է, որ երկրում հիվանդության տարածման առավելակետը դեռեւս չի անցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ