Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ դեսպանատան ֆինասական աջակցությամբ կազմակերպել էր 5 օրյա դասընթաց

ԱՄՆ դեսպանատան ֆինասական աջակցությամբ կազմակերպել էր 5 օրյա դասընթաց

1095
0

ԱՄՆ դեսպանատան ֆինասական աջակցությամբ կազմակերպել էր 5 օրյա դասընթաց՝ «Առողջապահության ոլորտի բաց տվյալները» թեմայով։ Աջակցությունը տրամադրվել է «Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում հանրային վերահսկողության և ՔՀԿ-ների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի ավարտին մասնակիցները կարողանում էին գրագետ հարցումներ կազմել՝ հստակ տիրապետելով, թե ում է անհրաժեշտ ուղղել հարցը, որ գերատեսչությանը։ Տեղեկացան պատասխանի համար նախատեսված ժամկետներին և դրանք չպահպանելու դեպքում օրինական գործընթացի միջոցով այն ստանալուն։

Տեղեկացան թե առոջապահության ոլորտում ինչ կառույցներ են գործում և որոնք են այդ կառույցների գործառույթները, որն ում է պատկանում, ով է վերահսկող մարմինը։  Ծանոթացան այն կայքէջերին, որոնցից հնարավոր է գտնել հասանելի տեղեկատվություն։  Հաճախ են ուղարկվում հարցումներ, որոնց մասին տեղեկատվությունը արդեն հրապարակված է, օրինակ՝ բուժկենտրոնների տարեկան հաշվետվությունները, գնումները  հնարավոր է գտել առանց հարցումներ ուղարկելու։ Տիրապետեցին թե ինչպես և որ կայքերրի օգնությամբ կարող են գտել բժիշկների և բուժհաստատությունների մասին տեղեկությունները՝ ընդհուպ մինչև անձնական հեռախոսահամարներ։

5 օրյա դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության վկայականներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ