Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հնդիկ աղջկա ստամոքսում երեք կիլոգրամ մազ են հայտնաբերել

Հնդիկ աղջկա ստամոքսում երեք կիլոգրամ մազ են հայտնաբերել

743
0

Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում վիրահատել են մի աղջկա, որը երեք կիլոգրամ մազ Է կերել: Այդ մասին հայտնել Է Newsflare-ը:

15-ամյա Շիվանին կշռում Է ընդամենը 29 կիլոգրամ՝ զգալիորեն պակաս, քան նրա առողջ հասակակիցները: Հիվանդանոցում բուժզննում կատարելիս նրա ստամոքսում հայտնաբերել են թաղքված մազերի հսկայական գունդ: Հենց դա Էլ եղել Է մարսողության հետ կապված խնդիրների պատճառը, որոնք ունեցել Է աղջիկը: Ինչպես պարզվել Է, Շիվանին մանկությունից ուտում Էր իր մազերը: Դրանք կուտակվել են ստամոքսում՝ այնտեղ գոյացնելով երեքկիլոգրամանոց թանձրուկ: Օտար մարմնի հեռացումից հետո աղջիկը շարունակել Է բուժումը հիվանդանոցում: Ստամոքսում նոր մազագնդի հայտնվելուց խուսափելու համար նա ստիպված կլինի ազատվել մազերը կծոտելու սովորությունից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ