Գլխավոր էջ Պաշտոնական Առողջապահության նախարարի տեղակալները հանդիպել են Հակոբ Ավագյանի հետ

Առողջապահության նախարարի տեղակալները հանդիպել են Հակոբ Ավագյանի հետ

580
0

Առողջապահության նախարարի տեղակալները հանդիպել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ: Շնորհավորելով պատասխանատու և կարևոր այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարի տեղակալները գործընկերոջն են ներկայացրել ոլորտի խնդիրները և նախարարության որդեգրած քաղաքականությունը:

Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ոլորտային պատասխանատուներին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու առնչությամբ և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի կողմից իրականացվող մոնիտորինգի ու վերահսկողության արդյունքում հնարավոր կլինի մի կողմից վեր հանել հիմնախնդիրները, մյուս կողմից` դրանց տալ լուծումներ:

Մանրամասները նյութում` moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ