Գլխավոր էջ Նորություններ Բարձր ճնշում. 7 նշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել

Բարձր ճնշում. 7 նշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել

500
0

Շատ հաճախ զարկերակային բարձր ճնշումը չի ունենում վառ արտահայտված ախտանիշներ, այդ իսկ պատճառով հիպերտոնիան անվանում են «լուռ մարդասպան»: Սակայն Մայոյի կլինիկայի մասնագետները հիշեցնում են, որ կրիտիկական բարձր զարկերակային ճնշումը կարող է որոշ ախտանիշներ առաջացնել:

 

Նախեւառաջ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կրծքավանդակի եւ գլխի ուժեղ ցավին, որը կարող է հիպերտոնիկ կրիզի ախտանիշ լինել, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:

 

Ահա 7 կարեւոր նշաններ, որոնք կարող են վկայել զարկերակային բարձր ճնշման մասին, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել.

 

Կրծքավանդակի ուժեղ ցավՈւժեղ գլխացավ՝ գիտակցության մթագնումով եւ տեսողության պղտորմամբՍրտխառնոցՈւժեղ անհանգստություն, տագնապային վիճակԴժվար, ընդհատվող շնչառությունՑնցումներԴիմումին արձագանքի բացակայություն:

 

Մասնագետները հիշեցնում են, որ արյան ճնշման կտրուկ եւ կրիտիկական աճը կարող է նշանակել, որ մարդու մոտ կաթված, սրտի նոպա, երիկամի կամ սրտի անբավարարություն կա: Որքան շուտ նրան ցուցաբերվի մասնագիտական օգնություն, այնքան լավ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ