Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս «ճանաչել» դելտա շտամը

Ինչպե՞ս «ճանաչել» դելտա շտամը

15868
0

Դելտա շտամի մասին լուրեր սկսվեցին դեռ մի քանի ամիս առաջ։ Սակայն, երբ սկսվեցին վերջինիս ինտենսիվ տարածման մասին խոսակցությունները, ԱՆ-ից ասում էին, որ մեզ մոտ դեռևս գրանցված չէ այդ շտամով վարակված հիվանդ։ Այդ հայտարարությունն արվում էր այն ժամանակ, երբ հստակ հետազոտություն չէր արվել, որպեսզի տեղյակ լինեին, արդյո՞ք վարակը Հայաստանում կա, թե ոչ։ Իսկ այդ շտամով վարակման տասնյակ դեպքերից հետո նոր հայտատատեցին, որ արդեն վարակը Հայաստանում է, հիվանդները հոսպիտալացված են և նոր խոսվեց որոշակի խստացումների մասին։ Ի՞նչ կարող ենք ենթադրել։ Որ այնուամենայնիվ, վարակը վաղուց էր շրջանառվում Հայաստանում և այն նրանց վերահսկողությունից դուրս էր։ Այս դեպքում շտամի շրջանառության սկզբում կա՛մ հետազոտություն չեն անացկացրել, կա՛մ հասարակությանը չեն տեղեկացրել իրական տվյալները։

Շատ մասնագետների խոսքով՝ այժմ համաճարակային իրավիճակը լարված է, որը պայմանավորված է հենց դելտա շտամի ինտենսիվ տարածման հետ։ Իսկ մյուսներն էլ այն պարզապես կապում են զբոսաշրջային սեզոնով և արտերկրից հնարավոր վարակակիրների ներհոսքով։

ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հարցազրուցներում բազմիցս նշել է, որ այս շտամը ի տարբերություն նախորդների՝ երկու անգամ ավել է վարակելիությամբ ։ Ըստ Ռոմելլա Աբովյանի ՝ կան վարկածներ, որ թիրախում երիասարդներն են։ Շտամի  կլինիկական նշաններն են՝ կոկորդի ցավ, գլխացավ, քթից արտահոսք։ Ի՞նչ ենք անում մենք նրա դեմ պայքարի համար: Անում ենք այն, ինչ մյուս շտամների ժամանակ, ինչը ոչ մի արդյունք չէր տվել։ Այսինքն ձևացնում, թե երկրում տիրում է խիստ հակահամաճարակային իրավիճակ, բայց այնուամենայնիվ դա միայն թվում է։

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր ճեպազրույցում հայտնել է,որ եթե 60 հետազոտությունից 50-ից ավելը «դելտա» շտամն է, դա նշանակում է, որ այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամերը: «Սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են մասնագետները: Նախկինում համի-հոտի կորուստը բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, սակայն այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Շատ դեպքերում համի և հոտի զգացողությունը չեն կորցնում: Բացի դրանից՝ այն ավելի հարբուխային սիմպրոմներ ունի, ինչն անգլիական շտամին այդքան էլ բնորոշ չէ,- ասել է նա:

Այսպիսով, եթե կորոնավիրուսի սկզբնական տարբերակը նմանեցնում էին գրիպի ախտանշաններին, ապա այս դեպքում այն նման է նույնիսկ պարզապես մրսածության։ Եվ այս դեպքում նրան «ճանաչելը» դժվար կլինի։ Այնուամենայնիվ, այն ինչ հիմա կատարվում է որպես համավարակի կանխարգելման միջոց՝ վարակաբաններից շատերի կարծիքով  թերի է, քանզի միայն դիմակների կրումը, այն էլ միայն փակ տարածքներում, արդյունավետ լինել չի կարող։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ