Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք վտանգավոր է հղիների պատվաստումը

Արդյո՞ք վտանգավոր է հղիների պատվաստումը

596
0

Բժիշկ Դավիթ Պետրոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ հղիների պատվաստման հարցին։ Նա նշել է, որ ի սկզբանե պատվաստանյութը չի հետազոտվել հղիների համար, սակայն ամեն ինչ պարզվել է ինքն իրեն։

«Այդ ընթացքում բազմաթիվ հղի կանայք չիմանալով հղիության մասին պատվաստվել են։ Բացի դրանից, շատ կանայք հիվանդացան Քովիդով և հետո ծնվեցին առողջ երեխաներ։ Այսինքն երկուսն իրար հետ՝ պատվաստանյութը չազդեց հղիության ընթացքի վրա և ծնվեցին առողջ երեխաներ, այսինքն՝ պատվաստանյութը չի ազդել սաղմի ձևավորման վրա, բայց եթե կինը հղի ժամանակ չի պատվաստվում, այլ՝ վարակվում է Կորոնավիրուսով, ապա նրան պետք է բուժել»,-նշեց բժիշկը՝ հավելելով, որ կարգն է այդպիսին։

Պետրոսյանի խոսքով՝ ոչ ոք չի կարող ասել, որ պետք չէ բուժել հղի կնոջը, քանի որ դեղը կարող է ազդել սաղմի վրա։

«Նման բան չի կարող լինել, քանի որ մորը՝ հղիին, պետք է բուժել։ Եվ բուժելու ընթացքում բավականին մեծ չափաբաժնով և քանակով դեղեր է ստանում Քովիդով հիվանդը։ Հղի կինը ևս կարող է վարակվել և բավականին ծանր տանել և նրան պետք է բուժվի։ Հիմա այդ 7-8 դեղը, որը այդ կինը 12 օրից մինչև մեկ ամիս պետք է ստանա բուժման ընթացքում՝ դուք դնում եք նույն նժարի վրա ինչ պատվաստո՞ւմը։ Եկեք նման բան չանենք։ Հիմա ընդունված է, որ լավ կլինի, որ կինը մինչև երեխա ունենալը՝ հղիության պլանավորման ժամանակ պատվաստվի։ Մյուս կողմից, եթե անգամ գիտի, որ հղի է՝ ճիշտ կլին, որ պատվաստվի, քանի որ դա նրան կպաշտպանի Քովիդից»,-խոսքն ամփոփելով ասաց բժիշկը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ