Գլխավոր էջ Նորություններ Ամեն ինչ վերահսկելի է․ Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների մասին

Ամեն ինչ վերահսկելի է․ Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների մասին

797
0

Հունվարի 5-ին տեղի ունեցած կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է  կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները.

«Բոլոր միջոցառումները շարունակվում են՝ սահմանային հսկողությունից սկսած՝ վերջացրած ներսում: Գիտեք, որ ունենք հաստատված 1 դեպք, ու վարակի կասկածով 31 քաղաքացիներ, ովքեր ապրում են մեկուսացված պայմաններում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Երեկ հետազոտել ենք կորոնավիրուսով վարակված անձի կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը: Մեկուսացված անձինք այնտեղ կմնան մինչև մարտի 14-ը: Բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Ամեն օր կատարվում են նմուշառումներ, նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում՝ կհայտնենք: Ամեն ինչ վերահսկելի է»,- եզրափակեց նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ