Գլխավոր էջ Գլխավոր Կենտրոնների միացման գործընթացը հիմնված է կեղծիքի և սուտ ինֆորմացիայի վրա․ Էդուարդ Հովհաննիսյան

Կենտրոնների միացման գործընթացը հիմնված է կեղծիքի և սուտ ինֆորմացիայի վրա․ Էդուարդ Հովհաննիսյան

1566
0

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանց բողոքի պատճառն է հանդիսանում Առողջապահության նախարարության կայացրած որոշումը, համաձայն որի՝ նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին։

«Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ այս ամբողջ գործընթացը, որը նախաձեռնել է նախարարությունը, հիմնված է կեղծ փաստարկների և սուտ ինֆորմացիայի վրա»։

Այս մասին կառավարության դիմաց խոսեց ակցիայի մասնակից, ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է մարտի 2-ին Ազգային ժողովում կենտրոնների միացման շուրջ երկկողմանի քննարկմանը համաճարակաբանը ընդգծեց․

«Կայացած  քննարկման ընթացքում  հարցադրումներ են եղել, որոնք առնչվում էին սարքավորումներին։ Նախարարը ցիտում էր՝ մենք դեմ ենք, որ մեր սարքավորումներից մեկ ուրիշը օգտվի։ Սահակն այս փաստարկը ոչ մի հիմնավորում չունի։ Մենք միայն ցանկանում ենք հասկանալ կենտրոնների միացման իրական պատճառը»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ