Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են ԱՆ ղեկավարությունը հերթական «սեպն է խրում» հասարակության և բուժաշխատողների միջև․ Գևորգ Գրիգորյան

ԱՆ ղեկավարությունը հերթական «սեպն է խրում» հասարակության և բուժաշխատողների միջև․ Գևորգ Գրիգորյան

1825
0

Հարգելի բուժաշխատողներ,
երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների պայմաններում, ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը հերթական «սեպն է խրում» հասարակության և բուժաշխատողների փոխըմբռնման և փոխգործակցության մեջ: Մենք տեսնում ենք, թե ինչպես է առողջապահության նախարարության ղեկավարությունը շարունակում անտեսել «ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն/ National AIDS Center of RA»-ի մասնագետների հիմնավորումները և ոմանց անձնական ամբիցիաները դասել պետական շահից և ոլորտի բարեկեցությունից վեր ու իր նպատակին հասնելու համար, առողջապահության նախարարը ԱԺ ամբիոնից շարունակում է մանիպուլատիվ և ոչ ճիշտ տեղեկություն հրամցնել ժողովրդին:
Այս մոտեցումը չի շրջանցել և չի շրջանցելու որևէ բուժաշխատողի, ուստի համոզված եմ, որ անհրաժեշտ է մի կողմ դնել վախերը և նեղ անձնական շահերը ու կանգնել մեր գործընկերների կողքին, որպեսզի մեր երկրում վերջապես բուժաշխատողին հարգեն իրականում, այլ ոչ միայն պաթոսային ճառերի ժամանակ:

Հ.Գ. ես գնում եմ կանգնեմ իմ գործընկերների կողքին… դուք էլ եկեք:

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ