Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուսումնական տարին կսկսվի այն դպրոցներում, որտեղ պատվաստված կլինի անձնակազմի 80 տոկոսը

Ուսումնական տարին կսկսվի այն դպրոցներում, որտեղ պատվաստված կլինի անձնակազմի 80 տոկոսը

535
0

Այն դպրոցները, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը կլինի պատվաստված, կարող է խրախուսվել, և այնտեղ ուսումը վերսկսել դասարաններում,- լրագրողներին  ասել  է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

1tv.ge-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, որն ընդգրկում է նախորդ երկու շաբաթը, դպրոցների ուսուցիչների 30%-ը պատվաստվել է, սակայն կրթության նախարարության անցկացրած հարցման համաձայն, այս ցուցանիշը հասել է 40%-ի:

«Մենք դպրոցները կանվանենք անվտանգ այն դեպքում, եթե դպրոցում աշխատող և երեխաների հետ կապ ունեցող ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը լինի պատվաստված»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Սակայն, ըստ նրա, եթե համաճարակային իրավիճակն այնպիսին լինի, ինչպիսին այսօր է, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը չի կարող ուսման սկսելու վերաբերյալ հանձնարարական տալ:

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ