Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կալիֆորնիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Կալիֆորնիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

588
0

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգն արտակարգ դրություն է հայտարարել Սակրամենտոյում նոր տեսակի կորոնավիրուսից 71-ամյա տղամարդու մահվանից հետո: BBC-ի փոխանցմամբ՝ սա Կալիֆորնիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է: Այսպիսով, ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 11-ի, վարակակիրների թիվը՝ առնվազն 150-ի:

ԱՄՆ-ում մահվան 11 դեպքերից 10-ը գրանցվել են Վաշինգտոն նահանգում: Վերջին օրերին կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել նաև Վաշինգտոն և Ֆլորիդա նահանգներում: Վարակակիրների թիվը մեծ է նաև Տեխասում և Նեբրասկայում, հիվանդությունը տարածվել է 16 նահանգներում:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, ով պատասխանատու է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտարարել է, որ գործող սահմանափակումները վերացվել են, և այսուհետ ցանկացած ամերիկացի կարող է բժշկի ցուցմամբ անցնել կորոնավիրուսի թեստ:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարին 8 մլրդ 300 մլն դոլարի հատկացումը: Իսկ Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին, որոնք պայքարում են այս հիվանդության տարածման դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ