Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Սոցիալական ո՞ր խմբի մոտ է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը փոքր

Սոցիալական ո՞ր խմբի մոտ է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը փոքր

604
0

Երեխաների ու դեռահասների՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ամենափոքրն է: Գիտնականներն այդպիսի եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ վերլուծել են Չինաստանում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պատրաստած կորոնավիրուսային վարակի դեպքերի մասին զեկույցը: Այս մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 4-ին:

Պարզվել է, որ նորածիններին, երեխաներին, դեռահասներին և մինչև 19 տարեկան երիտասարդներին բաժին է ընկնում դեպքերի միայն 1%-ը:

Ըստ վարակաբանների՝ կորոնավիրուսը խնայում է մոլորակի երիտասարդ բնակչությանը, սակայն երեխաների մոտ վիրուսի անվտանգության մասին հաստատված տեղեկություններ չկան: Միևնույն ժամանակ, տարեցները, որոնք կազմում են հիմնական ռիսկային խումբը, ունեն վատ առողջություն և քրոնիկ հիվանդություններ, հետևաբար նրանք խոցելի են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ