Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կալիֆոռնիայում արտակարգ դրություն են մտցրել կորոնավիրուսի պատճառով

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն են մտցրել կորոնավիրուսի պատճառով

687
0

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում COVID-2019 կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմ են մտցրել: Այս մասին հայտնել է  Los Angeles Times-ը` վկայակոչելով նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքերը:

«Այս որոշումն ընդունվել է ոչ միայն մեկ մարդու ողբերգական մահվան պատճառով, այլ նաեւ ուրիշ հանգամանքների»,- պարզաբանել է նահանգապետը: Նա նշել է, որ այսպիսի միջոցառումները պայմանավորված են հիվանդության տարածման դեմ պայքարի դաշնային ռեսուրսներ ստանալու անհրաժեշտությամբ:

ԱՄՆ-ում ավելի վաղ հիվանդության հետեւանքով մահացել էր 10 մարդ: Միացյալ Նահանգներում ընդհանուր հաստատվել է վարակման 80 դեպք:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետեւանքով առաջին պացիենտը մահացել էր փետրվարի 29-ին: Ինֆեկցիան հայտնաբերել էին 50-ն անց կնոջ մոտ, որը բնակվում էր Վաշինգտոն նահանգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ