Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 8,3 միլիարդ դոլար կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին

8,3 միլիարդ դոլար կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին

499
0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը (Կոնգրեսի ստորին պալատը) հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է 8․3 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նախագծին կողմ են քվեարկել 415 կոնգրեսականներ, դեմ՝ երկուսը:
Փաստաթուղթն ուղարկվել է Սենատ` քննարկման: Նախատեսվում է, որ Կոնգրեսի Վերին պալատը կհաստատի նախաձեռնությունը մինչև շաբաթվա վերջ:
Գործակալության տվյալներով՝ ավելի քան 3 միլիարդ դոլար կհատկացվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի, էքսպրես-թեստերի և բուժական միջոցների հետազոտման և զարգացման համար: Եվս 1․25 միլիարդ դոլար կհատկացվի՝ վիրուսի տարածումը Միացյալ Նահանգներից դուրս կանխելու համար: Գրեթե 1 միլիարդ դոլար կհատկացվի դեղորայքի ստացման և դեղորայքի ձեռքբերման վրա, 2.2 միլիարդ դոլար՝ կանխարգելիչ միջոցառումների համար, որից 950 միլիոն դոլարը կուղղվի պետական բժշկական հաստատություններին աջակցելուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ