Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ վիճակագրական տվյալները մարտի 2-ի դրությամբ

Կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ վիճակագրական տվյալները մարտի 2-ի դրությամբ

1176
0

Ներկայացնեմ կորոնավիրուսի (COVID-19) տարածվածության վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ առ 02.03.2020թ.

COVID-19-ի առաջին հաստաված դեպքն արձանագրվել է Չինական Ուհանում 2019թ. դեկտեմբերի 31-ին։
Համաձայն ԱՀԿ պաշտոնական տվյալների , 2020թ. մարտի 2-ի դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է վարակի 88948 դեպք, որոնցից 1804 նոր, այդ թվում 3043 (66 նոր) մահ, մահաբերության ցուցանիշ ` 3.42%։
Չինաստանում արձանագրվել է 80174 դեպք, որոնցից 206 նոր։ Մահերի թիվը կազմել է 2915 (42 նոր), մահաբերության ցուցանիշ` 3,64%։
Չինաստանից դուրս՝ աշխարհի 64 երկրներում, արձանագրվել է 8744 դեպք, որոնցից 1598 նոր։ Մահերի թիվը կազմել է 128 (24 նոր), մահաբերության ցուցանիշ` 1,46%։ Առավելագույն դեպքերն արձանագրվել են Կորեայի Հանրապետությունում՝ 4212 (476 նոր, մահեր՝ 22 մահաբերության ցուցանիշ` 0,52%), Իտալիայում՝ 1689 (561 նոր, մահեր՝ 35, մահաբերության ցուցանիշ` 2,07%), Ճապոնիայում՝ 254 (15 նոր, մահեր՝ 6, մահաբերության ցուցանիշ` 2,36%), Գերմանիայում՝ 129 (72 նոր, մահեր՝ 0) և Ֆրանսիայում՝ 100 (0 նոր, մահեր՝ 2, մահաբերության ցուցանիշ` 2,0%)։
Հայաստանում 02.03.2020թ. դրությամբ արձանագրվել է 1 դեպք, 0 մահ:
Հայաստանի հարևան երկրներից COVID-19 ախտորոշվել է`
Իրանում՝ 978 (385 նոր, մահեր՝ 54, մահաբերության ցուցանիշ` 5,52%)
Վրաստանում՝ 3 դեպք՝ 0 նոր
Ադրբեջանում՝ 3 դեպք՝ 0 նոր
Ռուսաստանում՝ 2 դեպք՝ 0 նոր

Համաձայն ԱՀԿ տվյալների COVID-19 պացիենտների գերակշիռ մասը մեծահասակներ են, 20-ից ցածր տարիքի պացիենտների տեսակարար կշիռը Չինաստանում կազմել է ընդամենը 2.1%։
Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են բարձր ջերմություն, չոր հազ, շնչառության խանգարումներ։ Պացիենտների 80%-ի մոտ արձանագրվել են հիվանդության համեմատաբար թեթև ձևերը, շուրջ 14%-ի մոտ՝ ծանր և շուրջ 5%՝ ծայրահեղ ծանր։ Վերջինների շրջանում մահացությունը 50%-ից բարձր է։ Նախնական տվյալները վկայում են, որ հիվանդության ծանրությունը կապված է տարիքի (>60 և ավել տարեկան) և հարակից հիվանդությունների ու վիճակների առկայության հետ։
Գծապատկեր 1. COVID-19 նոր դեպքերի դինամիկան աշխարհում և Չինաստանում
Գծապատկեր 2. COVID-19 մահերի նոր դեպքերի դինամիկան աշխարհում և Չինաստանում
Գծապատկեր 3. COVID-19 դեպքերի դինամիկան Իրանում
Գծապատկեր 4. COVID-19 դեպքերի դինամիկան Իտալիայում

Image may contain: textNo photo description available.Image may contain: textNo photo description available.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ