Գլխավոր էջ Նորություններ Քննարկումից 30 րոպե առաջ պատասխան գրություն ուղարկելն անընդունելի է. Նարեկ Զեյնալյանը դժգոհ...

Քննարկումից 30 րոպե առաջ պատասխան գրություն ուղարկելն անընդունելի է. Նարեկ Զեյնալյանը դժգոհ է

1050
0

Ինչպես տեղեկացրել ենք, ՁԻԱՀ-ի կանկարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույցեր են սկսել կառավարության շենքի մոտ, այսօր էլ նրանք ԱԺ շենքի մոտ էին:
Աշխատակիցները դեմ են, որ կենտրոնը միավորվի Նորքի ինֆեկցիոն կենտրոնի հետ:

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել այս թեմայով, այս մասին է գրում aravot.am-ը:

Քննարկմանը պետք է ներկա լիներ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու հիմնավորումներ ներկայացներ, սակայն նախարարության գլխավոր քարտուղարի պարտականություններ կատարող Լուսինե Քոչարյանը տեղեկացրեց, որ նախարարն արեն երկու օր է՝ 24-ժամյա ռեժիմով է աշխատում, միջգերատեսչական խումբ է աշխատում կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված, դրա համար չի կարողացել գալ:

Նարեկ Զեյնալյանը դժգոհ էր, քանի որ հանձնաժողովը նախարարին քննարկման համար գրություն էր ուղարկել փետրվարի 6-ին, պատասխանը ստացել են այսօր՝ քննարկումից 30 րոպե առաջ. «3 շաբաթվա ընթացքում պետք էր պատասխանել գրությանը, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի ու քննարկումից 30 րոպե առաջ պատասխան գրություն ուղարկելն անընդունելի է, նախարարին փոխանցե՛ք»:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ