Գլխավոր էջ Նորություններ Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները Հայաստանը երկարացնում է ևս 2 շաբաթով

Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները Հայաստանը երկարացնում է ևս 2 շաբաթով

562
0

ՀՀ կառավարությունը, Իրանի Իսլամական Հանրապետությում կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունել Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը:

ՀՀ կառավարության 2020թ․ փետրվարի 24-ի N 197-Ն որոշման մեջ փոոփոխություններ եւ լրացում կատարելու մասին որոշման մեջ նշվում է, որ
թույլատրվելու է միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն»։

Հայաստանից Իրանի քաղաքացիների վերադարձն իրենց երկիր թույլատրող կետը լրացվել է նոր պարբերությամբ։ Ըստ դրա՝ թույլատրվում է նաեւ Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների վերադարձն Իրան՝ կրկին Հայաստանի տարածքով։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ