Գլխավոր էջ Նորություններ Այն, որ մեր դեղատներում դիմակներ չկան կառավարության մեղքը չէ․ Գևորգ Գրիգորյան

Այն, որ մեր դեղատներում դիմակներ չկան կառավարության մեղքը չէ․ Գևորգ Գրիգորյան

1009
0

Այն, որ մեր դեղատներում դիմակներ չկան կառավարության մեղքը չէ։ Դա բնակչության ներկայացուցիչների մեղքն է, ովքեր գնել ու վաճառում են դրանք՝ բիզնես անելով։ Փողոցում անգամ շատ ենք տեսնում դիմակով շրջող մարդկանց, բայց ես դրա մեջ իմաստ չեմ տեսնում, եթե 2 մետր շառավղով հիվանդ չկա․ վերջիվերջո վիրուսն օդում չէ։ Այս մասին AD TV-ի տաղավարում ասել է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով շատ կարևոր է, որ դիմակ կրեն բոլոր բուժաշխատողները, երթուղայինների վարորդները և բոլոր նրանք ովքեր ամենօրյա շփում են ունենում բնակչության լայն զանգվածների հետ։

«Դիմակները ամեն երկու կամ երեք ժամը մեկ պետք է փոխել։ Այս կանոնին չհետևելով և խոնավ դիմակը կրելով անձը չի ապահովագրվում վարակվելուց։ Ավելի լավ է ունենալ առողջ օրգանիզմ, թեկուզ առանց դիմակի»,- պարզաբանել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ