Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ-ին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ

ԱԱՏՄ-ին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ

567
0

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։

Image may contain: 1 person

Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։

Image may contain: 2 people, people standing

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ