Գլխավոր էջ Գլխավոր «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ մենք դրական կարծիք ենք հայտնել. Անահիտ Ավանեսյան

«Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ մենք դրական կարծիք ենք հայտնել. Անահիտ Ավանեսյան

749
0

«Երբ «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը ներկայացվեց կառավարությունմտավախություններ ունեինք, սակայն մի շարք քննարկումների ընթացքում մենք համաձայնության եկանք և դրական կարծիք ենք ներկայացրել »,- ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նա պարզաբանեց, թե ինչ է ներկայացնում այդ նախագիծը` ընդգծելով, որ ֆիզիկական անձը իրավունք ունի իր մոտ ունենալու որոշակի քանակությամբ դեղորայք:

«Մենք այս հնարավորությունը տարածում ենք նաև փոստային առաքումների վրա: Այսինքն հնարավոր է անձնական օգտագործման դեղորայքը պատվիրել կամ ստանալ բարեկամների կողմից ուղարկված դեղորայք: Հնարավորություն է տրվում նաև Հայաստանի հանրապետությունում չգրանցված դեղի ձեռք բերումը»,- նշեց Անահիտա ԱՔվանեսյանը:

Նա ասաց, որ եթե անգամ դեղը ձեռք է բերվում արտասահմանից, ապա միևնույն է այն գնվում է դեղատնից, գրանցված է տվյալ երկրում, անցել է ստուգման մեխանիզմները, ուստի ապահով է օգտագործման համար:

«Հայաստանում դեղերի դեֆիցիտ չկա, կա շուրջ 5000-6000 անվանում դեղ, սակայն ունենում ենք  կարճաժամկետ անվանումների, որոշակի  խումբ դեղամիջոցների  բացակայություն` կախված փոքրաթիվ շահառուների թվից »,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ