Գլխավոր էջ Նորություններ Ծառուկյանը դիմակի կարիք չունի. բարի մարդկանց էդ հիվանդությունը չի կպնում. Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանը դիմակի կարիք չունի. բարի մարդկանց էդ հիվանդությունը չի կպնում. Գագիկ Ծառուկյան

561
0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նոր կորոնավիրուսի դեմ Կառավարության պայքարի մեթոդները գնահատում է շատ վատ:

«Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին և դեղատներին, որ, անպայման, ապահովեն անհրաժեշտ բուժման միջոցների և դիմակների հարցը: Մեկ ամիս հետո եկել, չոքել է մեր դուռը նայում ես՝ «մասկաներ» չկան, դեղորայք չկա»,- ասաց նա:

Իսկ դեղատներում դիմակ չլինելու մասին, Ծառուկյանը նշեց, որ ինքը դրա կարիքը չունի:

«Ծառուկյանը դիմակի  կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդություններից չի կպնում: Բայց եթե բարի առաջարկներ են լինում, մարդիկ պետք է բարի լինեն այդ առաջարկները լսել, կատարել, ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Իրանից եկած մեր հայրենակիցներին պետք էր ժամանելուն պես առանձնացնեին՝ հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը 2 շաբաթ է:

«Մարդիկ եկան՝ 2 շաբաթ պետք է առանձացնեին, դիագնոզը հասկանային, չէ՞ որ եկողը մայր է, հայր է, գնում է տուն, որտեղ փոքր երեխաներ կան, ծնող կա …  դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան … Այդ անհրաժեշտ բաները պետք  է արվեն»,– ասաց Ծառուկյանը`նշելով, որ Կառավարության անդամները միայն արդարանում են:

Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ վատ է վերաբերվում այն հանգամանքին, որ Իրանից եկած քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորում:

«Ամբողջ Ծաղկաձորը դատարկ է, մարդիկ Ռուսաստանից հյուրանոցներ էին ամրագրել, տոմսեր էին գնել, նույն պահին, երբ հայտարարել են, թե տանում են Ծաղկաձոր, վերադարձրել են ամեն ինչ, հիմա ամբողջը դատարկ է … հյուրանոցները լրիվ դատարկ են»,- պարզաբանեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ