Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հռոմի պապի մոտ ստուգել են կորոնավիրուսի առկայությունը

Հռոմի պապի մոտ ստուգել են կորոնավիրուսի առկայությունը

760
0

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ստուգել են՝ պարզելու, թե արդյո՞ք վերջինս կորոնավիրուսով հիվանդ չէ: Թեսթը բացասական արդյունք է ցույց տվել: Այս մասին հայտնում է իտալական Il Messaggero թերթը:

83-ամյա պապը մեկ շաբաթ է, ինչ հիվանդ է: Կիրակի օրը հավատացյալների հետ հանդիպման ժամանակ նա ուժեղ հազ է ունեցել:

Ըստ թերթի տեղեկությունների` օրերս Բարի կատարած այցից և մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումներից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ջերմություն և կոկորդի ցավ էր ունեցել: Բժիշկները նրան հետազոտել էին՝ պարզելու կորոնավիրուս առկա՞  է, թե՞ ոչ:

Քանի որ թեստը չի հաստատել SARS-CoV-2- ի առկայությունը, Հռոմի պապը կարող է շարունակել առավոտյան պատարագների անցկացումը և Սբ. Մարթայի տանը, որտեղ նա բնակվում է, հյուրերի ընդունումը:

Նշենք, որ Վատիկանը պաշտոնապես չի հայտարարել պապի հետազոտության մասին: Հիվանդության հենց սկզբից նշվում էր, որ պապը մրսածություն ունի, և այլ ախտորոշումներ անելու պատճառ չկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ