Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է հարկավոր իմանալ ՀՀ մուտք գործելու և երկրից դուրս գալու համար

Ի՞նչ է հարկավոր իմանալ ՀՀ մուտք գործելու և երկրից դուրս գալու համար

2562
0

Կորոնավիրուսի ի հայտ գալուն պես աշխարհում ստեղծվեց քաոսային իրավիճակ, մարդիկ չէին կարողանում երկրից դուրս գալ անգամ ցամաքային ճանապարհով։ Սակայն մեկ տարի անց պատկերը փոխվեց և խիստ սահմանափակումները հանվեցին։ Պատկերը փոխվեց նաև Հայաստանում, մեր երկիր են ժամանում օտարերկրացիներն ու անգամ պատվաստվում, ՀՀ քաղաքացիները ևս որոշ կանոնների առկայությամբ կարող են տարբեր երկրներ մեկնել։

Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ։

Առողջապահության նախարարությունից Medmedia.am-ին տեղեկացրեցին, որ Հայաստան մուտք գործելու համար կամ պետք է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ կորոնավիրուսային հիվանդության  դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ։

Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան (0-ից մինչև 11 ամսական 29 օրական) երեխաների համար։

Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:

Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԱՄՆ։

Օդային ճանապարհով օտարերկյա քաղաքացիների մուտքը ԱՄՆ բաց է:

Հունվարի 26-ի որոշմամբ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից հաստատվել է ԱՄՆ մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Թռիչքից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք,

Վերջին 90 օրվա ընթացքում COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ տեղեկանք:

Վերոնշյալ տեղեկանքները պարտադիր են  2 տարեկանից բարձր բոլոր (ԱՄՆ քաղաքացի և օտարերկրյա քաղաքացի) ուղևորների համար, ստուգվում և հաստատվում են ավիաուղիների կողմից, թռիչքից առաջ:

Ո՞Ր ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԹՌԻՉՔԻՆ։

Տեղեկանքի բացակայության, ինչպես նաև COVID-19 թեստի դրական պատասխանի պարագայում ուղևորը չի կարող մասնակցել թռիչքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

​Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ