Գլխավոր էջ Գլխավոր Գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ․ Նանուշյան

Գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ․ Նանուշյան

842
0

Այսօր, հուլիսի 22-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին նշել է, որ արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի նշեց, որ   վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր.

«Եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչեւ 200 դեպք, ապա այս շաբաթ արդեն 200-ի սահմանը հատել ենք: Աճ կա, բայց փոքր տեմպերով։ Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։ 3790 հոգի այս պահին բուժում է ստանում, որից 660–ը հիվանդանոցային բուժում: Նրանցից 282 հոգի ծանր վիճակում են, իսկ ծայրահեղ ծանր է 48 հոգի, մահվան դեպքերը երկուսն են»,–ասաց փոխնախարարը:

Նանուշյանը նկատեց, որ մեր երկրում  օրական 5000 մարդ է պատվաստվում, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը։

Լենա Նանուշյանը բնակչությանը կոչ արեց պատվաստվել նախքան նոր ալիքի ուժգնացումը։

«Տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է»։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ