Գլխավոր էջ Նորություններ Ճապոնիան համաձայնեցրել է պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչումը հինգ երկրների հետ

Ճապոնիան համաձայնեցրել է պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչումը հինգ երկրների հետ

606
0
Digital immunity passport .Concept Control Covid-19.

Ճապոնիան մինչ այժմ համաձայնության է եկել հինգ երկրների հետ պատվաստումների անձնագրերի ճանաչման և օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է կառավարության կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հերթական մամուլի ասուլիսում:

 

«Մինչ օրս համապատասխան երկրների օրենքների հիման վրա մենք պայմանավորվել ենք Իտալիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Լեհաստանի և Բուլղարիայի հետ», – ասել է նա ՝ բացատրելով, որ այս երկրներից պատվաստումների անձնագիր ունեցող մարդիկ Ճախոնիա ժամանելուց կազատվեն կարանտին անցնելու անհրաժեշտությունից:

 

Կատոն նախապես հայտարարել էր, որ տեղական իշխանությունները հուլիսի 26-ից սկսելու են ընդունել պատվաստումների անձնագրերի դիմումները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ