Գլխավոր էջ Նորություններ Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

345
0

: «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: Այս մասին հայտնեց Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում:

 

«Կարող եմ ասել, որ Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը»,- ասաց Վարդևանյանը:

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում է կայացրել։ Չարչյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ